Կալանավորվածներին պահելու վայրերում ստեղծվում են պայմաններ` կալանավորված անձանց կողմից իրենց ազատ ժամանակը համապատասխան ձևով տնօրինելու համար:
Կալանավորվածներին պահելու վայրեր կարող են հրավիրվել հոգևորականներ, այդ վայրերում կարող են կազմակերպվել կրոնական ծիսակատարություններ: Կալանավորված անձինք կարող են օգտվել պաշտամունքի առարկաներից և հոգևոր գրականությունից:
Ձերբակալվածներին պահելու վայրերում մշակութային, կրոնական, լուսավորչական, կրթական միջոցառումներ չեն իրականացվում: