Արդյո՞ք ցմահ ազատազրկման դատապարտվածն իրավունք ունի ներման խնդրագիր ներկայացնել

Ցմահ ազատազրկման դատապարտված անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ նյութերն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին։
Վերջիններս ոչ ուշ, քան դրանք ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության նախագահին են ներկայացնում եզրակացություններ՝ նշելով հանցագործության կատարման հանգամանքները, դրա առաջացրած հետևանքները, դատապարտյալի անձի մասին տվյալները և իրենց առաջարկությունները յուրաքանչյուր խնդրագրի վերաբերյալ։

Անհրաժեշտության դեպքում դատապարտյալների ներման խնդրագրերի վերաբերյալ նյութերն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ մեկամսյա ժամկետում եզրակացություն տալու, կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի հարցմամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհուրդ կարծիք ներկայացնելու համար։

Ներման խնդրագրերը, նախքան Հայաստանի Հանրապետության Նախագահի քննարկմանը ներկայացնելը, նախապես քննարկվում են Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովում։ Հանձնաժողովը կազմավորում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։

Հանձնաժողովի նիստերն անցկացնում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ հանձնաժողովի որոշմամբ նրա անդամներից որևէ մեկը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել