Նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել նախագահի շնորհակալագրով պարգևատրելու մասին:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը` որոշում եմ.
Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով պարգևատրել՝
Հովակիմ Ալվանիկի Հովակիմյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության խորհրդատու
Տիգրան Դավիթի Պետրոսյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի մամուլի քարտուղարի գրասենյակի ավագ փորձագետ»,- ասվում է կարգադրության մեջ: