ՊԵԿ-ն անօրինական կերպով քաղաքացուց գանձել է ավելացված արժեքի հարկի գումար

Երևանի բնակիչը 1999 թ. և 2011թ. գնել է ավտեմեքենաներ և երկու մեքենաներն էլ վաճառել 2012 թ.: Մեկ տարի անց նա ծանուցագիր է ստացել հարկային մարմնից և տեղեկացել, որ քանի որ նույն տարում վաճառել է 2 ավտոմեքենա, պետք է ներկայանա հարկային տեսչություն և վճարի ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումար՝ տուգանքներով և տույժերով:

 Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ գրասենյակը:

Պետական եկամուտների կոմիտեի պահանջը, սակայն, անօրինական է, քանի որ “Ավելացված արժեքի հարկի մասին” օրենքից բխում է, որ հարկի վճարման պարտավորություն առաջանում է այն դեպքերում, երբ վաճառվում են նույն տեսակի առնվազն երկու այնպիսի գույք, որոնք երկուսն էլ ձեռք են բերվել վաճառքին նախորդող մեկ տարվա ընթացքում: Տվյալ դեպքում, սակայն, վաճառված երկու ավտոմեքենաներից միայն մեկն է ձեռք բերվել վաճառքին նախորդող մեկ տարվա ընթացքում, իսկ մյուսը ձեռք է բերվել շատ ավելի վաղ :

Փաստորեն, Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն անօրինական կերպով քաղաքացուց գանձել են ավելացված արժեքի հարկի գումար, որի համար Պաշտպանը կայացրել է մարդու իրավունենրի խախտման մասին որշում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել