ՌԴ կառավարությունը երեկ Պետական դումա է ներկայացրել նոր օրինագիծ, որով հեշտացվում է ռուսաստանյան տնտեսության կողմից պահանջված օտարերկրյա քաղաքացիների` ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգը:
Այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը:
Նոր օրինագծով նախատեսվում է, որ գործարար, ներդրող, որակյալ մասնագետ կամ ՌԴ-ում մասնագիտական կրթություն ստացած օտարերկրյա քաղաքացիներ կկարողանան դիմել` պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու համար:
Մասնավոևապես` ՌԴ կրթական և գիտական կազմակերպություններում մասնագիտական կրթություն ստացած օտարերկրացիները պետք է ՌԴ-ում ունենան 3 տարվա աշխատանքային ստաժ:
Մանրամասները կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում: