Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդը երեկ հաստատել է որակավորման արդյունքներով դատախազների ցուցակում ընդգրկված անձանց ուսումնական ծրագիրը: Այս մասին իր պաշտոնավարման 100 օրը լրանալու կապակցությամբ կազմակերպված ասուլիսի ժամանակ, պատասխանելով Իրավաբան.net-ի հարցին, ասաց Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը:
«Դատախազների ցուցակում ընդգրկված անձանց ուսուցման ծրագիրը, ի տարբերություն դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց ուսուցման ծրագրի, չունի որոշակի մասնագիտացումներ (դատավորների մասով ունենք երեք խումբ մասնագիտացումներ` քրեաիրավական, վարչաիրավական և քաղաքացիաիրավական)»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
Ըստ նրա` ապագա դատավորների և դատախազների ուսումնական ծրագրի 60-65 տոկոսը համընկնում են:
Մանրամասները` «Իրավական շաբաթ»-ի այս շաբաթվա թողարկման ժամանակ: