Երևանյան գիշերային ակումբում տեղի ունեցած միջադեպից հետո երիտասարդները տեղափոխվել են ոստիկանություն

Մարտի 3-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Երևանի Վարդանանց փողոցում գտնվող կարաոկե-ակումբում 5 երիտասարդներ վիճաբանել են միմյանց հետ, ակումբի դիմաց հարվածել իրար, իսկ երբ ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնականի պահպանության բաժնի ծառայողը փորձել է կանխել միջադեպը, երիտասարդները չեն ենթարկվել նրա օրինական պահանջներին: Ոստիկանը ռադիոկապով օգնություն է խնդրել, քիչ անց դեպքի վայր են հասել ՊՊԳՎ Կենտրոնականի պահպանության բաժնի ծառայողները, սակայն երիտասարդները չեն ենթարկվել նրանց օրինական պահանջներին:

Ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկվել 1984 թ. ծնված Ժորա Ղ.-ն, 1986 թ. ծնված Վահան Բ.-ն, 1990 թ. ծնված Արմեն Մ.-ն, 1989 թ. ծնված Անդրանիկ Գ.-ն և 1986 թ. ծնված Արա Ք.-ն, որոնք բերման ենթարկվելիս խոչընդոտել են ոստիկաններին, սպառնացել, հայհոյանքներ տվել, իսկ Արա Ք.-ն գլխով հարվածել է ոստիկանի գլխին, Մարաշի բաժանմունքում էլ դիտավորությամբ հարվածել և կոտրել է միջանցքի մուտքի դռան ապակին: 

Բերման ենթարկվածները բաժանմունքում շարունակել են ագրեսիվ վարքագիծ դրսևորել, հայհոյել են և տևական ժամանակով խանգարել բաժանմունքի բնականոն աշխատանքը: Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ նշանակվել են դատաբժշկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել