Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին:

Հրամանագրում մասնավորապես ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
 

Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Աշոտ Գալոյանին Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Գրիգոր Հովհաննիսյանին Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Հովհաննես Մանուկյանին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Պարույր Հովհաննիսյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների երկրորդ բաժնի վարիչ

Վարուժան Ներսեսյանին  Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական

Արսեն Սհոյանին Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»:

Լուսանկարը՝ president.am-ի

Իրավաբան.net

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել