Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու (վերահաշվարկելու) համար դրամական բավարարումը որոշվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված կարգով հաշվարկված ամսական դրամական բավարարման գումարի և դրանից պահված եկամտային հարկի տարբերության չափով:
Զինծառայողին կենսաթոշակ նշանակելիս նրա դրամական բավարարման գումարը որոշելու համար հիմք ընդունվող պաշտոնային դրույքաչափերը, դրամական բավարարման մեջ հաշվառվող վճարումների տեսակների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: