Մոր նկատմամբ արհամարհական պահվածք դրսևորելու, սուրճ չպատրաստելու պատճառով տղամարդը ծեծի է ենթարկել կնոջը

Արթուր Ց.-ին մեղադրանք է առաջադրվել կնոջ հետ վիճաբանելու և վերջինիս նկատմամբ ֆիզիկական ներգործություն ցուցաբերելու համար։ Պատճառը՝ կնոջ կողմից տղամարդու մոր նկատմամբ արհամարհական պահվածք դրսևորելն ու անհարգալից խոսելն է եղել։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Նշվում է, որ տղամարդը նախ ձեռքով 2-3 անգամ հարվածներ է հասցրել նրա դեմքին, այնուհետև կատարել է բռնի այլ գործողություններ՝ քաշել է մազերից՝ Լիա Ս․-ին պատճառելով ֆիզիկական ցավ: Բացի այդ, սուրճ չպատրաստելու պատճառով, վիճաբանել է կնոջ հետ, քաշել է նրա մազերից և ձեռքից՝ այդ կերպ կնոջը պատճառելով ֆիզիկական ցավ և աջ նախաբազկի շրջանի արյունազեղման ձևով մարմնական վնասվածք:

Գործը դատարան է ստացվել հունիսի 19-ին և մակագրվել դատավոր Լուսինե Սեփխանյանին։

Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Դատարանը վճռել է  մեղադրյալի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել կարճաժամկետ ազատազրկում՝ 1 ամիս ժամկետով։

Պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 1 տարի ժամկետով՝ նրա վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնելով պատժի նկատմամբ վերահսկողություն իրականացնող համապատասխան մարմնի վրա։

Դատական ակտը հրապարակվել է հունիսի 26-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել