Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության տարածած տեսագրությունում պատկերված անձինք։
«Նրանց ինքնության մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության Էրեբունու կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02, 033-78-78-45 հեռախոսահամարներին։ Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է»,- նշում են ՆԳՆ-ից։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկացվել է ՀՀ ոստիկանությունից։