Ի՞նչ հագուստ է կրում դատապարտյալը

Դատապարտյալն ապահովվում է իր սեռին, տարվա եղանակին, կլիմայական պայմաններին համապատասխանող միասնական նմուշի հանդերձանքով: Դատապարտյալն իր հագուստի վրա կրում է անվանական կրծքանշան:

Դատապարտյալի հանդերձանքը չպետք է որևէ ձևով ճնշող կամ նվաստացնող լինի: Դատապարտյալի հագուստի ձևը սահմանվում է ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:

Դատապարտյալին տրամադրվում են քնելու անհատական տեղ և անկողնային պարագաներ։

Դատապարտյալին տրամադրվող հանդերձանքի և անկողնային պարագաների չափաբաժիններն ու դրանց օգտագործման ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել