Ի՞նչ առարկաներ կարող են պահել իրենց մոտ ձերբակալվածները

Ձերբակալված անձանց թույլատրվում է իրենց մոտ ունենալ և պահել հետևյալ առարկաները.
1. սննդամթերք` ներառյալ մսեղեն, ձկնեղեն, երշիկեղեն, շաքար, թեյ, ճարպ, պաքսիմատ, խնձոր, սխտոր, սոխ, հաց, հացամթերք, մեղր, կարտոֆիլ, հյութեր, կոնֆետներ, թխվածքաբլիթներ, բացի տաքացման անհրաժեշտություն ունեցողներից, շուտ փչացող կամ պիտանիության ժամկետը լրացածներից, խմորիչներից, ոգելից խմիչքներից և գարեջրից.
2) ծխախոտ, լուցկի.
3) մեկ լրակազմ սեզոնային հագուստ` առանց գոտիների, տաբատակալների և փողկապի, գլխարկ, կոշիկ` առանց կոշկաքուղերի.
4) մեկ լրակազմ սպորտային համազգեստ կամ տնային խալաթ.
5) ներքնաշորեր (երկու լրակազմից ոչ ավելի), գուլպա, զուգագուլպա (երկու զույգից ոչ ավելի).
6) ձեռնոցներ (մեկ զույգ).
7) թաշկինակներ.
8) հողաթափեր.
9) անձնական հիգիենայի պարագաներ (տնտեսական և ձեռքի օճառ, հեղուկ օճառ, քսուքներ, ատամի խոզանակ, ատամի մածուկ, պլաստմասսայե օճառամաններ, սանր, սափրվելու պարագաներ).
10) օպտիկական ակնոցներ.
11) գլխաշոր, բրդյա գուլպաներ, կրծկալներ, թանզիֆ, վազելին, բամբակ, կանացի միջադիրներ, դիմահարդարման պարագաներ (կանանց համար).
12) հենակներ, ձեռնափայտեր (փայտյա) պրոթեզներ (բժշկի թույլտվությամբ).
13) ճիլոպ կամ սպունգ.
14) գրիչ, մատիտ.
15) գրելու թուղթ, տետրակներ, փոստային ծրարներ, բացիկներ, նամականիշներ.
16) հիգիենիկ թուղթ.
17) մեկ լրակազմ անկողնային սպիտակեղեն (երկու սավան և բարձի երես), սրբիչ.
18) գրականություն (ուսուցանող, կրոնական, պարբերական հրատարակչություն) հինգ անվանումից ոչ ավելի.
19) օրվա մամուլ.
20) լուսանկարներ (երկուսից ոչ ավելի).
21) ՁՊՎ-ի բժշկի կողմից նշանակված դեղորայք

Բացի թվարկվածից` ձերբակալված անձանց թույլատրվում է իրենց մոտ ունենալ և պահել քրեական վարույթին կամ իրենց օրինական իրավունքներին վերաբերող փաստաթղթեր և գրություններ, ինչպես նաև պահպանության հանձնված դրամի, արժեքների, փաստաթղթերի և այլ առարկաների կտրոններ:Ձերբակալված անձինք սափրման պարագաներից օգտվում են ՁՊՎ-ի աշխատողի հսկողությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել