ԿԳՄՍ նախարարությունից դիմել են ուսուցիչներին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի՛ ուսուցիչներ,

2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ օգոստոսի 13-ին՝ ժամը 10:00-ին, Ֆեյսբուք սոցիալական ցանցի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության էջում կհեռարձակվի ուղիղ եթեր, որի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը և ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը կպատասխանեն ձեզ հուզող հարցերին, որոնք նախապես հավաքագրվել են մինչև օգոստոսի 8-ը։

Միաժամանակ հայտնում ենք, որ օգոստոսյան խորհրդակցությունների ընթացքում քննարկվելիք հարցերի շրջանակի հստակեցման և նախապատրաստական աշխատանքների արդյունավետ պլանավորման նպատակով հաշվի կառնվեն ուսուցիչների կողմից բարձրացված խնդիրների դիտարկումն ու վերլուծությունը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել