Քաղաքացին ոստիկանության բաժնում կատարել է խուլիգանություն և ենթարկվել խոշտանգման. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` ՀՀ ոստիկանության ՔԳՎ Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործը:

Նախաքննությամբ պարզվել է, որ Սյունիքի մարզի բնակիչ Մ. Մ.-ն իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող` ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել: 

Քրեական գործի նախաքննության ընթացքում քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, և նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Հատուկ քննչական ծառայության լրատվության բաժնի փոխանցմամբ՝ գործի քննության ընթացքում Ձերբակալվածների պահման վայրից (ՁՊՎ) իրազեկում է ստացվել, որ քաղաքացի Մ. Մ.-ի մարմնի վրա առկա են մարմնական վնասվածքներ: Այդ առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որին միացել է Մ. Մ.-ի վերաբերյալ Սյունիքի մարզի քննչական բաժնից ստացված քրեական գործը: 
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել