Անձանց իրավունքները և պարտականությունները մաքսային հսկողության ժամանակ

Մաքսային հսկողության ժամանակ անձինք իրավունք ունեն`
ա) տալ բացատրություններ.
բ) օգտվել թարգմանչի ծառայություններից.
գ) օգտվել փաստաբանի կամ մասնագետի ծառայություններից.
դ) ծանոթանալ մաքսային հսկողության մեթոդներին.
ե) բողոքարկել մաքսային մարմնի պաշտոնատար անձի ապօրինի գործողությունները և անգործությունը.
զ) հսկողություն իրականացնող մարմնից ստանալ մաքսային հսկողության ընթացքում իր իրավունքների մասին պարզաբանում.
է) հարուցել միջնորդություններ:
Մաքսային հսկողության ժամանակ անձինք պարտավոր են կատարել մաքսային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի` օրենքի և այլ իրավական ակտերի դրույթներից բխող պահանջները, չխոչընդոտել մաքսային հսկողության իրականացմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել