«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի գործունեությունը դադարեցվելու է

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու մասին որոշման նախագիծը։

Հիմնարկում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բուժման գործընթացը առաջարկվում է կազմակերպել ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ստեղծված Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի նոր տեղամասում, իսկ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժումը կազմակերպել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կնետրոն» մասնագիտական կենտրոնում:

«ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը չի համապատասխանում բժշկական հաստատությանը ներկայացվող արդի պահանջներին, ինչը բազմիցս արձանագրվել է միջազգային և տեղական մարմինների կողմից: Մասնավորապես, Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ)-ն 2024 թվականի նոյեմբերի 13-ին հրապարակել է Հայաստան կատարած այցի արդյունքներով զեկույց[1], որտեղ մասնավորապես նշվել է. «Ինչ վերաբերում է Դատապարտյալների հիվանդանոցին, ապա այնտեղ կենսապայմանները 2019 թվականի պարբերական այցելությունից ի վեր ավելի են վատթարացրել, ամբողջ հաստատությունը գտնվում է խորը խարխուլ վիճակում (բացառությամբ հիվանդների սեփական ֆինանսական միջոցներով նախկինում վերանորոգված որոշ սենյակների): Ամփոփելով՝ Դատապարտյալների հիվանդանոցի պայմանները առողջապահական հաստատությանը չեն համապատասխանում, և Կոմիտեն կոչ է անում հայկական իշխանություններին շուտ փակել այն»»,-նշվում է հիմանվորման մեջ:

Ինչ վերաբերվում է ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկին ամրակցված զենքերը, զինամթերքը և հատուկ միջոցները մինչև հիմնարկի գործունեությունը դադարեցնելը ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի պահպանության ապահովման բաժին հանձնելուն, ապա դրանց պահպանության ապահովման հետ կապված այն պետք է իրականցվի մինչև հիմնարկի գործունեության դադարեցումը՝ դատապարտյալների և կալանավորված անձանց փոխադրման գործընթացն իրականացնելուց հետո։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել