Տան դուռը չբացելը՝ պատասխանատվությունից խուսափելու միջոց․ փաստաբանը շինարարական նորմերի կանոնների խախտման դեպքի մասին է հայտնում

«ՀՀ-ում այսօրվա դրությամբ բազմաբնակարան շենքերի հետ կապված բազմաթիվ խնդիրներ լուծում չեն ստանում այն պատճառով, որ կա՛մ չկա դրա իրավական կարգավորումը, կա՛մ ուղղակի բացակայում է այն պետական մարմինը, որը իրավասու կլիներ այս տիպի հարցերը լուծել։ Ինձ մոտ գործ կա, որտեղ իմ վստահորդը վնասներ է կրել վերևի հարևանի շինարարության արդյունքում»,-այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ներսես Աղաբաբյանը։

Անտոն Սուֆիյարովն ու Ելենա Կուգինան, ձեռք են բերել վերևի հարկի բնակարանը, կիսել են այն երկու բնակարանի, փոխել են միջնապատերի դասավորվածությունը, ինչը շինարարական նորմերի կանոնների խախտում է, որովհետև, օրինակ, լողասենյակները պետք է միմյանց վրա գտնվեն․ «Վերևի հարկի լողասենյակի տարածքը չի կարող անցնել ներքևի հարկի հյուրասենյակի կամ ննջարանի տարածքի վրայով»։

Մեր զրուցակիցը նշեց՝ համատիրությունը որևէ կերպ չի կարողացել խնդրին լուծում տալ․ «Տվյալ դեպքում համատիրությունը ոչ մի լիազորություն չունի վերահսկելու բնակարանի սեփականատիրոջ կողմից բնակարանում կատարվող շինարարությունը։ Քաղաքապետարանին էլ բազմիցս է դիմել, ոչ մի հարց չի կարողացել լուծել, նույնն էլ՝ ոստիկանությունը»։

Անտոն Սուֆիյարովն ու Ելենա Կուգինան հրաշալի լուծում են գտել հանրային իշխանության բոլոր ներկայացուցիչների հետ իրենց խնդիրները լուծելու համար. նրանք պարզապես չեն բացում բնակարանների դռները: Պատասխանողները բազմիցս խոչընդոտել են Երևանի քաղաքապետարանին և ՀՀ ոստիկանությանը, որ վերջիններիս աշխատակիցները մուտք գործեն Կողբացի 4շ. բն. 18 և 18/1 հասցեների տարածք և ծանոթանան ընթացող շինարարական աշխատանքներին:

Երևանի քաղաքապետարանի 3 գրությունները վկայում են այն մասին, որ պատասխանողները խոչընդոտում են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների մուտքը բնակարաններ և նույնիսկ հրաժարվում են տալ որևէ բացատրություններ: Մասնավորապես, գրություններից մեկում ուղղակիորեն նշված է, որ «… հնարավոր չի եղել մուտ գործել վերոնշյալ հասցեների տարածքներ՝ վարչական իրավախախտման փաստի առկայության կամ բացակայության վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով՝ սեփականատերերի կողմից խոչընդոտներ ստեղծելու պատճառով»:

Դեռ ավելին՝ մեկ այլ գրության համաձայն Երևանի քաղաքապետարանի կողմից հարուցված վարչական վարույթը կարճվել է պատասխանողների՝ «ծանուցված չլինելու պատճառով»:

Այսինքն՝ պատասխանողները նույնիսկ խուսափել են վարչական վարույթի շրջանակներում ծանուցումներ ստանալուց»,-նշում է փաստաբանը:

Գործն այժմ դատարանում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել