«Այսօր առաջին հորիզոնականում Արենին էր, +41,5 աստիճան»,-նման գրառում է կատարել Հայհիդրոմետ կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ օգոստոսի առաջին տասնօրյակում Հայաստանում անոմալ շոգը դեռ կպահպանվի․ օդի միջին ջերմաստիճանը սպասվում է կլիմայական նորմայից բարձր 2-3 աստիճանով, իսկ տեղումների քանակը նորմայից քիչ է։