Օգոստոսի առաջին տասնօրյակում Հայաստանում անոմալ շոգը դեռ կպահպանվի․ օդի միջին ջերմաստիճանը սպասվում է կլիմայական նորմայից բարձր 2-3 աստիճանով, իսկ տեղումների քանակը նորմայից քիչ է, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայհիդրոմետ կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով՝ երկիրն ամռան վերջին ամսին առավելապես կգտնվի հարավից եկող տաք օդային հոսանքների ազդեցության տակ: Օրինակ, բավականին զով Շիրակում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +36°։ Մայրաքաղաքում ջերմաչափի սյունը կհասնի +42 աստիճանի։