Օգոստոսի 3-ին, ժամը 18:59-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են Ford և VAZ մակնիշների ավտոմեքենաները:
Վեց տուժած հեսպիտալացվել է բժշկական կենտրոններ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և փակել VAZ մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: