Հրայր սարկավագ Հակոբյանը պետք է ազատ արձակվի

Թարմացված։ Փաստաբան Հովսեփ Սարգսյանը հայտնել է, որ Հրայր սարգավագը դուրս է եկել «Արմավիր» ՔԿՀ-ից։

Հրայր սարկավագ Հակոբյանը պետք է ազատ արձակվի։ Այս մասին Iravaban.net-ին հայտնեցին Դատարանից։

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու որոշմամբ Հրայր սարկավագ Հակոբյանը պետք է ազատ արձակվի»,-նշեցին դատարանից։

Նաև հայտնի է, որ չի հաստատվել Հրայր սարկավագի մասնակցությունը ենթադրյալ հեղաշրջմանը, ահաբեկչությանը։ Հրայր սարկավագի նկատմամբ ընտրվել է երկու խափանման միջոց՝ բացակայելու արգելք, վարչական հսկողություն։

Հիշեցնենք, որ Հրայր սարկավագ Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել ահաբեկչության նախապատրաստում և իշխանության յուրացում հոդվածներով։

Նշենք, որ նա կալանավորվել էր երկու ամսով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել