Ապահովագրական պատահարի պատճառների բացահայտելը

Ապահովագրական պատահարի առաջացումից հետո ապահովագրական ընկերությունն իրավունք ունի դիմելու անկախ փորձագետների (այդ թվում` արտասահմանյան)` ապահովագրական դեպքի պատճառները բացահայտելու և վնասի չափը ճշտելու համար, ինչպես նաև ապահովագրական հատուցման չափը որոշելիս հիմնվելու վերջիններիս եզրակացությունների վրա:

Պետական մարմինները, կազմակերպությունները և բոլոր այն անձինք, ովքեր տիրապետում են ապահովագրական պատահարի վերաբերյալ տեղեկատվությանը, պարտավոր են ապահովագրական ընկերության պահանջով տրամադրել ապահովագրական պատահարի վերաբերյալ ցանկացած տեղեկություն, բացառությամբ պետական, բանկային, առևտրային գաղտնիք կազմող և օրենքով սահմանված այլ գաղտնի տեղեկատվության:

Ապահովագրական ընկերություններն իրավունք ունեն անձամբ հետաքննելու ապահովագրական պատահարի հանգամանքները կամ ներգրավելու այլ անձանց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել