Պատասխանելով վերնագրում առաջադրված հարցին` նշենք.
Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը, կալանավորված անձին աշխատանքի ներգրավելիս, պարտավոր է հաշվի առնել նրա սեռը, տարիքը, աշխատունակությունը, առողջական վիճակը և հնարավորինս` մասնագիտությունը: Կալանավորված անձն աշխատանքի է ներգրավվում խցային պայմաններում:Կալանավորված անձի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
Կալանավորված անձի կատարած աշխատանքից ստացված եկամուտը, օրենքով նախատեսված պահումները կատարելուց հետո, փոխանցվում է նրա անձնական հաշվին:
Արգելվում է կալանավորված անձանց ներգրավել չվարձատրվող աշխատանքների, բացառությամբ սանիտարահիգիենիկ աշխատանքների:
Կալանավորված անձանց արգելված աշխատանքների և պաշտոնների ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: