Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը․ «Այսօր արդեն երրորդ օրն է՝ մենք ճանապարհ ենք դնում մեր շրջանավարտներին։ Սիրելի՛ շրջանավարտներ, ես անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ, մաղթում եմ մեծ ապագա։ Մենք այսօր կարող ենք արձանագրել, որ դուք ունեք կյանքի ձեր հերթական հաջողությունը, ձեզանից շատերն արդեն հաջողությամբ ընդունվել են տարբեր ուսումնական հաստատություններ՝ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու, և ապագայում այդ մասնագիտությամբ և մեր ավագ դպրոցում ստացած հիմնարար գիտելիքների շնորհիվ գործելու համար»։
Ռեկտորը վստահություն հայտնեց, որ շրջանավարտները գործելու են տրամաբանված, գեղեցիկ և խնդիրները լուծելու տրամադրությամբ։
Ելույթի վերջում Գոռ Վարդանյանը ավարտական վկայականներ հանձնեց դպրոցի շրջանավարտներին։
Մանրամասները՝ տեսանյութում։