Հուլիսի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքում՝ Զավարյան 1Ա հասցեին հարակից ճանապարհահատվածից դեպի Տիգրան Մեծ պողոտայի 3-րդ նրբանցք 18/1 հասցեին հարակից ճանապարհահատված ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի»,-ասված է հաղորդագրության մեջ: