Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Հովսեփ Շահինյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝
Հովսեփ Շահինյանին 2014 թվականի փետրվարի 17-ից ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասվում է որոշման մեջ: