Ինչի՞ն չպետք է հակասեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշումներ է ընդունում միայն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով ուղղակի նախատեսված դեպքերում և սահմաններում:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է ընդունել միայն նորմատիվ կամ անհատական որոշումներ: Համապետական ընտրություններ (հանրաքվե) նշանակելուց հետո` մինչև ընտրությունների (հանրաքվեի) արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշում ընդունելը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորմատիվ որոշումներն ուժի մեջ են մտնում սույն օրենքով սահմանված կարգով պետական իրավական փորձաքննություն անցնելուց և պետական գրանցում ստանալուց հետո` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակվելու հաջորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, ընդունում է միայն անհատական որոշումներ կամ կարգադրություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել