Նոտարի մասնագիտությունը կհնանա 2020 թվականից հետո

Ըստ interfax.ru-ի մի շարք մասնագիտություններ 2020 թվականին կհնանան և կվերանան: Այդ մասնագիտությունների թվում է նաև նոտարի մասնագիտությունը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` նոտարի գործառույթները կլրացվեն զարգացող տեխնոլոգիաներով։ Էլեկտրոնային ստորագրությունները հնարավորություն կընձեռեն փաստաթղթերը հեռվից ստորագրելու, տվյալների բազաներին միանալու միջոցով անձի իսկությունը, նրա վճարողականությունը, դատվածության վերաբերյալ տեղեկատվությունը առանց միջնորդների ստուգելու։ Նոտարներն անհրաժեշտ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ օրենսդրությունը չի համակերպվել հասարակության մեջ տեղի ունեցած փոփոխություններին։

Նոտարի մասնագիտությունը կհնանա 2020 թվականից հետո:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել