Դատարանը երկու ամսով կալանավորել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին։ Այս մասին հայտնում է նրա որդին՝ Սամվել Հակոբյանը։
«Սրբապիղծ, չհայ չտղամարդու ցուցումով հորս կալանավորեցին երկու ամսով։ Ձեր տեսակը միշտ վախենալու է իսկական հայ տղամարդուց։ Պատասխան եք տալու։ Իշխանությունը հավերժ չէ։ Վերջում միշտ հաղթում է տեսակը, իսկ մնացածը՝ ժամանակավոր է»,-գրել է նա։