Փետրվարի 21-ին կայացել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի նիստ:
Ինչպես հայտնում է ՀՀ դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնը` դատավորների ընդհանուր ժողովի օրակարգում քննարկվել են մի շարք խնդիրներ, այդ թվում նաև 2013թ. լավագույն դատավորներ ու լավագույն դատարաններ ճանաչելու և մրցանակներ հանձնելու հարցը:
Մարզային դատարաններից մասնագիտական բարձր ցուցանիշներով աչքի է ընկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական գործեր քննող դատավոր Սլավիկ Թորոսյանն, ով Ժողովի գնահատմամբ նույնպես ճանաչվել է «Տարվա լավագույն դատավոր»:
Մարզերի դատարաններից քրեական գործեր քննող դատավորներից «Տարվա լավագույն դատավոր» անվանակարգին արժանացել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը: