Վարչական գործեր քննող 2013թ. «Տարվա լավագույն դատավոր» է ճանաչվել ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանը: Այս մասին հայտնի է դարձել Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի նիստ ժամանակ:
Ինչպես հայտնում է ՀՀ դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնը`Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, հետևելով արդեն ավանդույթ դարձած տարվա լավագույն դատավոր և դատարան ճանաչելու կարգին, նշել է, որ ամեն տարի Վճռաբեկ դատարանի նախագահի գլխավորությամբ ստեղծվում է հատուկ հանձնաժողով, որն էլ ուսումնասիրում է դատավորների գործունեության ցուցանիշները:
Արման Մկրտումյանն, ամփոփելով ուսումնասիրված ցուցանիշները, գոհունակությամբ հայտնել է, որ նախորդ տարիներին լավագույն դատավոր ճանաչված դատավորները շարունակում են ապահովել մասնագիտական բարձր որակներ:
Լուսանկարը` dataran.am-ի