Ոստիկանության տարածքային բաժնի պետի (ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում` ՁՊՎ-ի պետի) կարգադրությամբ զբոսանքը կարող է ժամկետից շուտ դադարեցվել կամ դրա տևողությունը կարող է կրճատվել եղանակային անբարենպաստ պայմանների, արտակարգ իրավիճակների, ինչպես նաև իրադրության բարդացման դեպքերում (փախուստներ, ինքնասպանության դեպքեր և այլն):
ՁՊՎ-ի զբոսաբակերը պետք է սարքավորվեն մարմնամարզությամբ զբաղվելու հնարավորությամբ: Զբոսանքն անցկացվում է ՁՊՎ-ի վարչակազմի հսկողությամբ: Զբոսաբակը պետք է տեղակայվի ՁՊՎ-ի ներսում, փախուստի տեսանկյունից լինի հուսալիորեն ամրացված: