Դերասան, հաղորդավար Գնել Սարգսյանը Մարմաշեն վանական համալիրի տարածքում, մարդկանց ներկայությամբ, ինչպես նաև ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայհոյել էր վանքի վանահորը։ Պատճառը Տեր Փառեն քահանա Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումն է եղել․ նա հայտնել էր, թե կարգելի այն անձանց մուտքն իր հովվության տարածքում գործող որևէ եկեղեցի կամ սրբավայր, ովքեր ունեն հակաեկեղեցական, հակաքրիստոնեական և հոգևոր հայրերի դեմ ատելության ու ցինիզմի դրսևորումներ, ինչպես նաև կրում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղափարները։
Այս գրառմամբ տեր Փառենն արձագանքել էր Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստում արված այն հայտարարությանը, թե եկեղեցիները չուլանացված են։
Վանական համալիրի տարածքում տեղի ունեցածից հետո, հունիսի 2-ին փաստաբան Վահան Հովհաննիսյանը հաղորդում էր ներկայացրել Քննչական կոմիտե։
ՔԿ-ից Iravaban.net-ին հայտնեցին, որ հաղորդման հիման վրա քրեական վարույթ չի նախաձեռնվել։