Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը հիմնադրվել է 2024 թվականի մարտի 12-ին՝ միավորելով տասներկու քաղաքացիական հասարակության կազմակերպություններ:
Ցանցի անդամ «Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության անդամ Անահիտ Քոսակյանն Iravaban.net-ի հետ զրույցում անդրադարձավ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Քաշաթաղի հայաթափմանը, 2023 թվականին Արցախի ամբողջական օկուպացիային և Հայաստանում արցախահայերի առաջ ծառացած խնդիրներին։
Նա ընդգծում է, որ առաջնային խնդիրներից և՛ այն ժամանակ, և՛ հիմա բնակարանների հարցն է։
«Առաջնահերթ ես համարում եմ, որ և՛ Քաշաթաղի և Արցախի ամբողջ տարածքի համար առաջնահերթ խնդիրը բնակարանային խնդիրն է, հետո արդեն աշխատանքի խնդիրն է։ Այն ժամանակ բնակապահովման ծրագիրն ուներ շատ թերություններ։ Մենք անընդհատ պայքարի մեջ ենք եղել Կառավարության հետ։ Որոշակի բարելավումմների կարողացանք հասնել, ամենամեծ թերությունն այն էր, որ թույլ չէին տալիս Երևանում բնակարան ունենալ։ Հասանք նրան, որ դա հանվեց, գումարի չափի փոփոխություն եղավ։ Մի շարք բարելավումներ կարողացանք իրականացնել։ Հաջորդ կարևոր պայմանը աշխատատեղերի խնդիրն էր, որին 2023 թվականից հետո ինչ-որ լուծումներ տրվեցին»,-ասում է մեր զրուցակիցը։
Նա, որպես խնդիր է նշում այն, որ չի պահպանվում Արցախի տարածաշրջանների մշակութային առանձնահատկությունները։
Մանրամասները՝ տեսանյութում։