ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը` որոշում եմ.
Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներքոհիշյալ աշխատակիցներին պարգևատրել Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով՝
Էդուարդ Սահակի Թովմասյանին «Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի հրահանգիչ-մեթոդիստ
Դավիթ Ռազմիկի Հայրապետյանին «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Վլադիմիր Ալբերտի Հայրապետյանին «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն
Էդուարդ Հրաչիկի Մանթաշյանին աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության ֆիզիկական դաստիարակության քաղաքականության բաժնի պետ
Աիդա Լեոնտիի Մարգարյանին աշխատակազմի ծրագրերի կառավարման վարչության ծրագրերի համակարգման բաժնի պետ»,- ասվում է կարգադրության մեջ: