ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու վերաբերյալ նախագիծը

Այսօր՝ հուլիսի 2-ին, ԱԺ արտահերթ նիստն է։ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու` Նիկոլ Փաշինյանի հայտարարած և ՔՊ խմբակցության հեղինակած նախագիծը:

Կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ՝ 30 պատգամավոր, ձեռնպահներ չկային։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ հայտարարություններ է արել ՀԷՑ-ը պետականացնելու անհրաժեշտության մասին։ Այսօր էլ նա գրառում էր կատարել՝ նշելով, որ «ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն։

ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, որեւէ խնդիր չեն ունենա։ Նրանք ովքեր առաջին երկու խմբերին չենթարկվելու համար հիմա կազտվեն աշխատանքից, հենց հուլիսին կվերականգնվեն եւ նրանց բաց թողնված աշխատավարձը կվճարվի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել