Ի՞նչ իրավունքներ ունի շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապողը

Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապող մարդն իրավունք ունի անվճար ստանալ պետության կողմից երաշխավորված կարգով բժշկական օգնություն և սպասարկում և բուժվել այդ նպատակի համար նախատեսված հատուկ մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում:

Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը սահմանել է
Հայաստանի Հանրապետության կառավարությունը, դրանք են՝
1. Աղիքային վարակիչ հիվանդություններ (բոլոր ձևերը)
2. Տուբերկուլյոզ (բոլոր ձևերը)
3. Ժանտախտ
4. Տուլարեմիա
5. Սիբիրյան խոց
6. Բրուցելյոզ
7. Լեպտոսպիրոզ
8. Լեպրա (Բոր)
9. Փայտացում (Պրկախտ)
10. Դիֆթերիա
11. Կապույտ հազ և հարկապույտ հազ
12. Մենինգոկոկային վարակ
13. Քութեշ
14. Լեգիոների հիվանդություն
15. Կու տենդ, Բրիլլի հիվանդություն
16. Պոլիոմիելիտ
17. Կատաղություն
18. Հեմոռագիկ տենդեր
19. Ջրծաղիկ
20. Բնական ծաղիկ
21. Կարմրուկ
22. Կարմրախտ
23. Վիրուսային հեպատիտներ
24. ՄԻԱՎ վարակ
25. Վարակային մոնոնուկլեոզ
26. Համաճարակային պարոտիտ
27. Մալարիա
28. Լեյշմանիոզ
29. Գրիպ
30. Ատիպիկ թոքաբորբ
31. Սոդոկու, ստրեպտոբացիլյոզ, ֆելինոզ
32. Խլնախտ, մելիոիդոզ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել