Արդարադատության միջազգային դատարանի մասին

Արդարադատության միջազգային դատարանը հիմնադրվել է Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ՝ որպես Միավորված ազգերի կազմակերպության հիմնական դատական մարմին, գործում է Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրության հիման վրա (Կանոնադրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի մարտ 2-ից (Գլխավոր ասամբլեայի 46/227 բանաձև):

Դատարանը բաղկացած է անկախ դատավորների կոլեգիայից, որոնք ընտրվում են, անկախ իրենց քաղաքացիությունից, բարձր բարոյական հատկանիշներ ունեցող անձանցից, որոնք համապատասխանում են իրենց համապատասխան երկրներում բարձր դատական պաշտոնների նշանակման համար սահմանված չափանիշներին կամ միջազգային իրավունքի բնագավառում ճանաչված իրավաբաններ են:

Դատարանը բաղկացած է 15 անդամից, ընդ որում՝ նրա կազմում չպետք է լինի միևնույն պետության երկու քաղաքացի:

Դատարանի անդամները ընտրվում են ինը տարով և կարող են վերընտրվել, սակայն այն պայմանով, որ Դատարանի առաջին կազմի 5 դատավորների լիազորությունների ժամկետը սպառվում է երեք տարուց, իսկ մյուս 5 դատավորների լիազորությունների ժամկետը՝ 6 տարուց:

Դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը:

Եթե կողմերը համաձայնվում են, որ գործը պետք է վարվի ֆրանսերենով, ապա որոշումը ընդունվում է ֆրանսերենով: Եթե կողմերը համաձայնվում են, որ գործը պետք է վարվի անգլերենով, ապա որոշումը ընդունվում է անգլերենով:

Եթե համաձայնություն ձեռք չբերվի, թե որ լեզուն պետք է գործածվի, ապա յուրաքանչյուր կողմ կարող է դատական վիճաբանություններում օգտագործել այն լեզուն, որը գերադասում է. Դատարանի որոշումը հրապարակվում է ֆրանսերենով կամ անգլերենով: Այդ դեպքում Դատարանը միևնույն ժամանակ որոշում է, թե երկու տեքստերից որը պետք է համարվի գերակայող:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել