2013 թվականի սեպտեմբեր ամսին ԱՄՆ Ֆեդերալ վերաքննիչ դատարանը որոշել է Facebook-ում «Like» կոճակի օգտագործումը համարել որպես խոսքի ազատության իրավունքի դրսևորում:
Այդ միջոցով քաղաքացին կարող է «հավանել» այն ամենն ինչ ուզում է և դրա համար չկրել պատասխանատվություն:
Նման որոշում դատարանը կայացրել է այն բանից հետո, երբ քննել է Վերջինիա նահանգից մի ԱՄՆ քաղաքացու գործ:
Վերջինս աշխատում էր շերիֆի օգնական և սեղմել էր «հավանել» կոճակն իր ղեկավարի ընդդիմախոսի պատին թողնված հաղորդագրությանը:
Այս բանից հետ նա ազատվել էր աշխատանքից:
Արդյունքում դատարանը «հավանել» կոճակի օգտագործումը դիտեց որպես խոսքի ազատության իրավունքի դրսևորում: