Սեդրակ Քոչարյանի ու նրա կնոջ գրեթե ամբողջ ունեցվածքն արգելադրված է․ փաստաբանը արագացված դատաքննություն կիրառելու և հայցը մերժելու միջնորդություն ներկայացրեց

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ մայիսի 26-ին, տեղի ունեցավ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի, ու նրա կնոջ՝ Զարուհի Բադալյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։ Այն նախագահում է դատավոր Կարապետ Բադալյանը։

Նշենք, որ պատասխանող կողմի ներկայացուցիչներն ամբողջությամբ դեմ էին նիստի տեսանկարահանմանն ու լուսանկարահանմանը, սակայն դատարանը մասնակի բավարարեց միջնորդությունը՝ թույլատրելով տեսանկարահանել դատական նիստը՝ բացառությամբ պատասխանողների ներկայացուցիչների։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել