Ժառանգության բաժանելը ժառանգների համաձայնությամբ

Ժառանգության զանգվածի մեջ մտնող և երկու կամ մի քանի ժառանգների ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը կարող է բաժանվել ժառանգների համաձայնությամբ:

Ժառանգությունը բաժանելու` ներառյալ ժառանգներից մեկի բաժինը դրանից առանձնացնելու, վերաբերյալ համաձայնությունը, եթե այն կնքվել է մինչև ժառանգության իրավունքի վկայագիր տալը և վավերացվել է նոտարի կողմից, հիմք է ժառանգներին ժառանգության իրավունքի վկայագրեր տալու համար` դրանցում նշելով համաձայնությանը համապատասխան ժառանգներից յուրաքանչյուրի ժառանգած կոնկրետ գույքը և իրավունքները:

Ժառանգությունում ժառանգներին հասանելիք ժառանգության բաժինների անհամաչափ բաժանումը, որը կատարվել է նրանց համաձայնությամբ, հիմք չէ նրանց ժառանգության իրավունքի վկայագրեր տալը մերժելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել