Հայաստանի Հանրապետությունում կարող են լինել հանրային և մասնավոր հեռուստառադիոընկերություններ:
Հայաստանի Հանրապետությունում գործում է առնվազն մեկ հանրային հեռուստառադիոընկերություն (հեռուստաընկերություն և ռադիոընկերություն):
Մասնավոր են այն հեռուստառադիոընկերությունները, որոնց հիմնադիրները (մասնակիցները) ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձինք են:
Հայաստանի Հանրապետությունում գործող մասնավոր հեռուստառադիոընկերություններն օգտվում են հավասար իրավունքներից և օրենքի առջև հավասարապես պատասխանատու են` անկախ իրենց կազմակերպական-իրավական տեսակից: