Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը չունի անձնագիր, սակայն կարող է ազատ տեղաշարժվել ամբողջ աշխարհով:
Բրիտանական միապետության պաշտոնական կայքում նշված է՝ քանի որ Միացյալ Թագավորության անձնագիրը տրվում է թագուհու անունից, ուստի թագուհուն նման փաստաթուղթ անհրաժեշտ չէ: Թագավորական ընտանիքի մնացած բոլոր անդամներն ունեն անձնագրեր:
Մեծ Բրիտանիայում թագուհին նաև միակ անձն է, ում թույլատրվում է վարել ավտոմեքենան առանց վարորդական վկայականի: