Ե՞րբ է կատարվում նախաքննություն

Նախաքննությունը կատարվում է միայն քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնելուց հետո:

Քրեական գործի հարուցումից հետո քննիչը և հետաքննության մարմնի աշխատակիցն անմիջապես ձեռնամուխ են լինում գործի քննությանը:

Եթե քրեական գործ հարուցել է քննիչը կամ հետաքննության մարմինը, և նրանց կողմից ընդունվել է իրենց վարույթ, ապա քրեական գործ հարուցելու և այն իրենց վարույթն ընդունելու մասին կազմվում է միասնական որոշում: Այս դատավարական փաստաթղթի պատճենն անմիջապես, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, ուղարկվում է դատախազին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել