Իրավախախտի հոգեվիճակի բացահայտում՝ դատահոգեբանական փորձաքննության միջոցով

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Դատահոգեբանական փորձաքննությունների տիրույթը բավականին լայն հնարավորություն է ընձեռնում հետազոտական առումով գնահատել իրավախախտների և՛ հոգեբանական առանձնահատկությունները, և հոգեվիճակը՝ տարբեր իրավախախտումների ժամանակահատվածում»,-այս մասին Iravaban.net-ի եհտ զրույցում ասում է Փորձագիտական կենտրոնի դատահոգեբանական փորձաքննությունների բաժնի ղեկավար Անի Վարդանյանը։

Նրա խոսքով՝ 2 հիմնական ուղղություն կա, որոնց պետք է ուշադրություն դարձնել։ Դրանցից մեկն անձանց անպատժելիության զգացողության հնարավորինս կանխարգելման և այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու խնդիրն է, որպեսզի յուրաքանչյուր անձի մոտ բարձրացվի իրավագիտակցության մակարդակը։

«Երկրորդը թերևս ավելի կարևոր է, դա ներքին բարոյական գիտակցումն է տարբեր երևույթների հետ կապված։ Այստեղ մենք շատ կարևոր խնդիրների ամբողջություն ունենք առանձնացնելու, որոնք վերաբերում են արժեհամակարգին։ Բարոյական բարձր գիտակցման պարագայում իրավական չափորոշիչների կիրառման անհրաժեշտություն բնականաբար չենք ունենա։ Որպեսզ մենք կարողանանք հասարակական առավել մեծ տիրույթի շրջանակներում խնդիրը դիտարկել, ապա ես կառանձնացնեի այս երկու խնդիրների միաձուլումը»,-նշում է մասնագետը։

Անի Վարդանյանն ասում է, որ դատահոգեբանական փորձաքննությունն իրականացվում է նախաքննության կամ դատաքննության այն փուլում, երբ արդեն որոշակի տեղեկություններ են հավաքագրվել, անձը մասնակցել է հարցաքննությունների։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել