Ընկել են ավտոյուղի տարայի մեջ և խեղդվել

Փետրվարի 7-ին, ժամը 17.45-ին, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ Թամանցիների փողոցում գտնվող ավտապահեստամասերի խանութի դիմաց երկու քաղաքացի ընկել են ավտոյուղի ցիստեռնի մեջ: 
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 14.00-ի սահմաններում Արին-Բերդի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող հիմնարկության տարածքում` տնօրեն Մախսուդը և պահակ Արմենը /մնացած տվյալները պարզվում են/ փորձանմուշ վերցնելու նպատակով բացել են 20 տ տարողությամբ մետաղյա տարան` լցված մոտ 1 տ օգտագործված յուղով, որի ընթացքում, չպարզված պայմաններում, նրանք ընկել են տարայի մեջ և խեղդվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 
Հանգամանքները պարզվում են: 
Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել