Օրեր առաջ Մաշտոցի և Խորենացի փողոցների խաչմերուկից, Արթուր Սաֆարյանի սպանությունը կատարելու կասկածանքով, բերման էր ենաթարկվել 1969 թվականի ծնված Իսրայել Սարգսյանը: Ոստիկանության լրատվության բաժնից Իրավաբան.net-ին հայտնում են, որ նրա նկատմամբ արդեն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Այսինքն՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հիշեցնենք, որ Իսրայել Սարգսյանի մոտ ոստիկանությունը հայտնաբերել է «Բերետտա» տիպի ատրճանակ, որն առգրավվել է և ուղարկվել փորձաքննության: Ոստիկանության փոխանցմամբ՝ արդյունքները դեևս հայտնի չեն: