Կառավարությունն իր հինգ որոշումներով զենքի արտադրության և առևտրի, պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրության, մասնավոր պահնորդական գործունեության, ինկասացիոն ծառայության մատուցման արտոնագրման կարգերը համապատասխանեցրել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին:
Նման առաջարկությամբ հանդես է եկել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Ճանապարհներին տեղադրվող սարքավորումների վերաբերյալ վարչապետի հարցին ի պատասխան ՀՀ ոստիկանապետը տեղեկացրել է, որ այդ աշխատանքը Երևանում ավարտվել է, այժմ նման աշխատանքներ են կատարվում է մարզերում: Գործում են մասնագիտական հանձնաժողովներ, որոնց առաջարկով փոխվել է մոտ 100 ճանապարհային նշան:
Հնարավոր է, որ ծանրաբեռնված փողոցներում արագությունը սահմանող նշանները ժամը 17:00-ից կամ 18:00-ից հետո փոխարինվեն ավելի մեծ արագություն թույլատրող նշաններով: Վարչապետը շեշտել է այդ աշխատանքում հասարակական կազմակերպությունների ներգրավման կարևորությունը: