ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2023-2026 թթ․ գործողությունների շարքում է կատարողական վարույթի շրջանակներում ծնողի և մերձավոր ազգականների հետ երեխայի տեսակցությունների շրջանակներում ծնողի և մերձավոր ազգականների հետ երեխայի տեսակցությունների ապահովման կարգի կատարելագործումն է, որը մասնակի է կատարվել։
Iravaban.net-ի հետ զրույցում իրավունքների պաշտպանության գծով միջազգային փորձագետ, իրավաբան Դավիթ Թումասյանն ասաց՝ եթե երեխան ապրում է ծնողներից մեկի հետ, իսկ մյուս ծնողը չունի իրական հնարավորություն երեխային տեսնելու, դա հետզհետե բերելու է նրան, որ երեխան ինչ-որ մի պահի չի էլ ցանկանելու ծնողին տեսնել․ «Այստեղ շատ կարևորվում է հոգեբանական և սոցիալական աշխատանքի իրականացումը, որպեսզի երեխային ճիշտ բացատրվի՝ ինչով է պայմանավորված մյուս ծնողի վարքագիծը»։
Անգամ փոքր տարիքի երեխաները տարբեր պատճառներ են բերում՝ ինչու չեն ուզում տեսնել ծնողին․ «ԴԱՀԿ աշխատողները, օրինակ, այդ նրբությունները չգիտեն ու չեն պատկերացնում, իրենք ընդամենը կֆիքսեն այն փաստը, որ երեխան ասել է՝ չէ, չեմ ուզում տեսնել, բայց բովանդակային տեսանկյունից դա չի բխում երեխայի լավագույն շահերից»։
«Կա երկուստեք խնդիր, եթե կա տեսակցություն կազմակերպելու հարց, ապա այդ պարագայում ծնողը, ում հետ ապրում է երեխան, կարող է խոչընդոտներ ստեղծել, և երկրորդ խնդիրը ԴԱՀԿ ծառայողի չիմացությունն ու ջանասիրություն չցուցաբերելն է, կամ որոշ դեպքերում ձևական կողմն ապահովելը, ինչը կախված է դատական ակտում տեսակցության վերաբերյալ նշումից»։
Դավիթ Թումայանը նաև նշում է՝ երբ որևէ դրական արդյունքի չեն հասնում, ծնողները կամ հարազատները դիմում են ՆԳՆ ոստիկանությանը․ «Այն, որ այս ոլորտում մենք ունենք էական բաց կատարման տիրույթում, ակնհայտ է»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Իրավաբանների հայկական ասոցիացիան մշտադիտարկում է իրականացնում՝ ուղղված դատական և իրավական բարեփոխումների, հակակոռուպցիոն քաղաքականության, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ու դրանցից բխող գործողությունների ծրագրերի իրականացման ընթացքին։ Մշտադիտարկման շրջանակներում Iravaban.net առցանց մասնագիտական մեդիան ոլորտի մասնագետների օգնությամբ վերլուծում և լուսաբանում է ինչպես ամբողջությամբ կատարված, այնպես էլ մասնակիորեն իրականացված կամ ընդհանրապես չկատարված գործողությունները՝ անդրադառնալով նաև դրանցում արձանագրված բացթողումներին, խոչընդոտներին ու պատճառներին։